Ադրբեջանում լրագրողներին «վիրավորել են»՝ նրանց անվանելով «հայերին ծախված»։ Ինչպես գրում է Թուրան ադրբեջանական գործակալությունը, միջադեպը տեղի էր ունեցել դատարանում՝ իրավապաշտպան Ինտիգամ Ալիեւի գործով լսումների ժամանակ։
Տուժածի քույրը փորձել է իր քրոջ փոխարեն պատասխանել տված հարցերին։ Իսկ այնուհետեւ նա սկսել է վիրավորել դատարանի դահլիճում նստածներին՝ նրանց անվանելով «անխիղճ, անազնիվ, հայրենամերժ դավաճաններ, որոնք ծախվել են հայերին»։
Վիճաբանության պատճառով դատավորը ընդհատել էր դատական լսումները։ Լրագրողները եւ հասարակության ներկայացուցիչները պատրաստվում են բողոք ներկայացնել իրենց արժանապատվությունը վիրավորանելու համար։
Նշենք, որ Ինտիգամ Ալիեւը ձերբակալվել էր 2014թ. օգոստոսի 8-ին անօրինական գործարարություն ծավալելու մեղադրանքով։ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նրան «խղճի բանտարկյալ» է ճանաչել։





























