Թաիլանդի նախկին արքայադուստր Սրիրասմի ծնողներին դատապարտել են 30 ամսվա ազատազրկման։ Նրանց մեղավոր են ճանաչել թագավորական ընտանիքի հասցեին զրպարտություն տարածելու համար։ Այս մասին գրում է Agence France-Presse-ը։
Դատական գործընթացի ժամանակ արքայադստեր ծնողները իրենց մեղավոր են ճանաչել միապետությանը եւ թագավորական ընտանիքին վիրավորելու մեջ եւ խոստովանել են, որ խնդրել են պաշտոնյաներին 2003թ. կեղծ մեղադրանք ներկայացնել նրանց։
«Դատավորը մեղադրական վճիռ է կայացրել գործով անցնող երկու մեղադրյալների նկատմամբ եւ դատապարտել 5 տարվա ազատազրկման։ Քանի որ նրանք ընդունել են իրենց մեղքը, ազատազրկման ժամկետը 2 տարի եւ 6 ամսով կրճատվել է»,- գրում է Lenta-ն։
Սրիրասմի արքայադուստրը հրաժարվել էր արքայական տիտղոսից 2014թ. դեկտեմբերին աղմկահարույց կոռուպցիոն սկանդալից հետո։ 2014թ. դեկտեմբերի 1-ին գահաժառանգ արքայազն Մահա Վադչիրալոնգկորնը՝ Սրիրասմիի ամուսինը, զրկել էր կնոջ հարազատներին բոլոր տիտղոսներից։
Նշենք, որ արքայադստեր ընտանիքի 8 անդամ այս պահին ազատազրկման մեջ են գտնվում միապետությանը վիրավորանք հասցնելու համար։





























