«ՎՏԲ-Հայաստան» բանկի Էջմիածնում գտնվող մասնաճյուղի վրա այսօր՝ մարտի 11-ին, հարձակում գործած տղամարդը Էջմիածնի բնակիչ, 1977թ. ծնված Աշոտ Հ.-ն է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվության բաժնից:

Մեր տեղեկություններով՝ տղամարդը եղել է խաղալիք ատրճանակով, գումար է պահանջել: Անվտանգության աշխատակիցը անմիջապես վնասազերծել է տղամարդուն, ահազանգել ոստիկանություն:

Աշոտ Հ.-ն ձերբակալված է: