«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները 7 ականապատված մեքենա են պայթեցրել Իրաքի Ռամադի քաղաքում: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները:

Նախնական տեղեկություններով, ջիհադիստների հարձակման հետեւանքով զոհվել է 10, վիրավորվել 30 մարդ, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ գրոհայինները տեսանյութ են տարածել, որտեղ տղան ատրճանակի կրակոցով սպանում է ենթադրյալ իսրայելական լրտեսին: