Ֆրանսիայի Յոնի դեպարտամենտում մի խումբ անհայտ անձանց կողմից զինված կողոպուտ է իրականացվել։ Ինչպես հայտնում է TF1 հեռուստաընկերությունը, անցյալ գիշեր Փարիզ-Լիոն ավտոմայրուղու վրա 15 հոգուց բաղկացած խումբը  հարձակվել է ոսկյա զարդեր տեղափոխող 2 բեռնատարի վրա եւ գողանալով թանկարժեք իրերը՝ 4 մեքենայով դեպքի վայրից դիմել փախուստի։ Նախնական գնահատմամբ՝ գողոնի արժեքը գերազանցում է 9 մլն եվրոն, գրում է Informing-ը։

Ըստ առկա տեղեկությունների՝ տուժածները չեն կարողացել հիշել չարագործների դեմքերը, քանի որ նրանք թաքցրել են իրենց դեմքերը գլխանոցներով (կապյուշոն)։ Ոստիկանությունը դեռեւս չի կարողացել պարզել չարագործների ինքնությունը։