Ղազախստանի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, ով կրկին առաջադրվել է նախագահական ընտրություններում, հաջողությամբ հանձնել է պետական լեզու համարվող ղազախերենի քննությունը:

«Մենք եկանք այն գնահատականին, որ Նուրսուլթան Նազարբաեւը ազատ տիրապետում է պետական լեզվին»,-քննությունից հետո լրագրողներին ասել է համապատասխան հանձնաժողովի նախագահ Միրզաթայ Ժոլդասբեկովը:

Նշենք, որ Ղազախստանի նախագահ կարող է դառնալ Ղազախստանի քաղաքացին, ով ծնվել է այդ երկրում, լրացել է 40 տարեկանը, ազատ տիրապետում է պետական լեզվին եւ վերջին 15 տարիներին բնակվել է Ղազախստանում:

Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 26-ին: