Բելգիայի մայրաքաղաքում փորձել են գողանալ կոմիքսների հանրահայտ հերոս Տինտինի արձանը։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
1 մլն եվրո արժողությամբ արձանը 2011թ.-ից տեղադրված էր Բրյուսելի պատմական կենտրոնում գտնվող Կոմիքսների սրճարանում։ Արձանը պատրաստել էր հանրահայտ բելգիացի քանդակագործ Նատ Նեժանը 1975թ.։
«Գողերը փորձել են կոտրել ապակե ցուցափեղկը, սակայն միացել էր ձայնային ազդանշանը եւ նրանք ստիպված դիմել էի փախուստի»,- հայտարարել է սրճարանի տերը՝ հավելելով, որ ոստիկանները դեռեւս չեն գտել չարագործներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Տինտին լրագրողը թագավորության բնակիչների հպարտություն է, եւ նրա հետ կապված ցանկացած բան հատկապես լուրջ է ընդունվում նրանց կողմից։



























