Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում այսօր՝ մարտի 11-ին, 12-ամյա աղջնակ է ինքնասպանություն է գործել: Այս մասին NEWS.am-ին ասաց Այգեշատի գյուղապետ Արամայիս Մխիթարյանը:

Նա հայտնեց, որ երեխան կախվել է տան խոհանոցում տուկի թելով:

«Ազգությամբ եզդի է: Նորմալ ընտանիք են: Չգիտենք՝ ինչի է նման քայլի դիմել»,- ասաց գյուղապետը:

Ոստիկանությունից հաստատեցին կատարվածը: