Հայաստանում Բրիտանական խորհուրդը անցկացնում է IELTS-ի քննություններ։ Քննությունը նրանց համար է, ովքեր ցանկանում են շարունակել իրենց կրթությունը ինչպես միջազգային ԲՈՒՀ-երում, այնպես էլ Հայաստանում։ Այս մասին հայտարարեց Հայաստանում Բրիտանական խորհրդի մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբերկյանը։

Նրա խոսքով՝ տարվա ընթացքում Բրիտանական խորհուրդը կփորձի տարբեր միջոցառումների միջոցով կապ պահպանել անգլերենի ուսուցիչների հետ եւ ծանոթացնել նրանց լեզվի զարգացման  վերջին միտումներին։ «Մեր այսօրվա միջոցառման նպատակներից մեկն է ներկայացնել Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող թեստերը, որոնք կօգնե կապ պահպանել աշխարհի մյուս ԲՈՒՀ-երի հետ։  Մենք նաեւ մի շարք մասնագետներ կհրավիրենք միջազգային համալսարաններից, որոնք կներկայացնեն կրթության ոլորտում իրենց փորձը»,- նշել է Արեւիկ Սարիբեկյանը։

Նշենք, որ խորհրդակցությանը մասնակցում են Խաչատուր Աբովյանի անվան ԵՊՄՀ եւ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ներկայացուցիչները։