Միխայիլ Խոդորկովսկիի մամուլի քարտուղար Կյուլա Պիսպենենին հայտնել է, որ ինքն իր դռան մոտ սգո պսակ են թողել:

«Եկա տեսա դռան մոտ եւս մեկ նվեր կա»,-գրել է նա Facebook-ի իր էջում եւ տեղադրել սգո պսակի լուսանկարը:

Սոցցանցի շատ օգտատերեր, մեկնաբանելով գրությունը, դա սպառնալիք են համարել:

Հիշեցնենք, որ «Նովայա գազետա»-ն երեքշաբթի հայտնել է, որ գոյություն ունի «գնդակահարության ցուցակ», որտեղ ներառված են մի շարք ռուսաստանցի քաղաքական գործիչներ եւ լրագրողներ:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի պեսկովը դա անհեթեթություն է համարել: