Եվրոյի փոխարժեքը կարող է դոլարի փոխարժեքին հասնել արդեն այս տարեվերջին: Այս մասին հայտարարել են Deutsche Bank-ի վերլուծաբանները, հաղորդում է Reuters-ը:
2017-ին միասնական եվրոպական արժույթի փոխարժեքը կարող է նվազել եւ հասնել 0,85 դոլարի:
Գերմանիայում խոշորագույն բանկի վերլուծաբանները 2014 թվականին կանխատեսել էին եվրոյի փոխարժեքի նվազում դոլարի նկատմամբ, բայց այդքան հոռետեսական չէին իրենց կանխատեսումներում: Նախկինում ենթադրվում էր, որ եվրոն դոլարին կհավասարվի 2016-ին, իսկ 2017-ին կնվազի՝ հասնելով 0,95 դոլարի:
Deutsche Bank-ի փորձագետները կանխատեսում են, որ առաջիկա երկու տարում ներդրումների արտահոսք կլինի Եվրոպայից, հաղորդում է Gazeta-ն:
Մարտի 11-ին եվրոյի փոխարժեքը հասել է 12-ամյա նվազագույնին՝ 1,06 դոլար:





























