Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում այսօր՝ մարտի 11-ին, 12-ամյա աղջնակի ինքնասպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
NEWS.am-ին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ինքնասպանության հասցնելը:
Նշենք, որ աղջնակը ծնվել էր 2003թ.-ին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Այգեշատ գյուղի տներից մեկում մարտի 11-ին հայտնաբերվել է 12-ամյա աղջնակ կախված վիճակով:





























