NEWS.am-ին հայտնի է դարձել, որ մարտի 10-ին գիշերը Նազարբեկյան թաղամասի 5/1 շենքի բնակչուհուն հայտնաբերել են իր տանը մահացած վիճակում: Նախնական տեղեկություններով, նա ինքնասպանություն է գործել:

Դին ննջասենյակի պատշգամբի երկաթյա ճաղավանդակից սավանով կախված է եղել:

Հարեւանները NEWS.am-ի թղթղակցին ասել են, թե կինը 50 տարեկան էր եւ չէր աշխատում: Նշված դեպքով կատարվում է նախաքննություն: