Հունաստանը 555 մլն եվրո է ստացել Եվրոպական կայունացման հիմնադրամից (ESM), հաղորդում է Agence France-Presse-ը:
Հունական մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ESM-ն սկզբում չի նախատեսել հավանություն տալ հիմնադրամից կես մլրդ եվրո դուրս բերելու որոշմանը, բայց ավելի ուշ դրական որոշում է կայացրել: Դա Հունաստանի նոր կառավարությանը հնարավորություն կտա մասնակիորեն փակել պարտքերը:
Այս ամիս Հունաստանը պետք է 8 մլրդ եվրոյի չափով պարտք մարի, որից Արժույթի միջազգային հիմնադրամի բաժինը կազմում է 1,5 մլրդ եվրո, հաղորդում է Gazeta-ն:
Մարտի 10-ին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Գերմանիայից պահանջել է պատերազմական տուգանքներ վճարել Երկրորդ աշխարհամարտի համար: Ցիպրասի կարծիքով, Գերմանիան պետք է փոխհատուցի Հունաստանի օկուպացիայի հասցրած վնասը, վերադարձնի «օկուպացիոն վարկը» եւ գողացված հնագիտական արժեքները ավելի քան 160 մլրդ դոլարի չափով:





























