Քաթարի Էմիր Թամիմ բեն Ալ Թանին այսօր՝ մարտի 12-ին անսպասելի այցով ժամանել է Թուրքիա եւ բանակցություններ ունեցել այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Anadolu-ի փոխանցմամբ՝  երկու երկրների առաջնորդները քննարկել են էներգետիկ ոլորտին, երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Սիրիայում, Իրաքում, Եմենում եւ Պաղեստինում ստեղծված իրավիճակը: