Վլադիմիր պուտինը «քաղաքական պատասխանատվություն» է կրում Բորիս Նեմցովի սպանության համար: Այս մասին հայտարարել է Նեմցֆովի դուստրը BBC-ին տված հարցազրույցում: Նա հավելել է, որ հոր մահով ռուսական ընդդիմությունը զրկվեց փորձառու առաջնորդից»:

10 տարի շարունակ Բորիս Նեմցովը ռուսաստանյան ընդդիմության նկատելի դեմքերից մեկն էր, հաղորդում է BBC-ն: Նախորդ ամիս այդ ձայնը լռեց:

«Նա Պուտինի քննադատն էր, պայքարում էր նրա եւ միայն նրա դե»,-ասել է Ժաննա Նեմցովան, ով այս պահին գտնվում է Իտալիայում:

Նեմցովան նշել է, որ հայրը միշտ ասել է, որ իրեն կարող են բանտ նստեցնել, բայց երբեք չի հիշատակել, որ իր կյանքին վտանգ է սպառնում:

BBC-ին հիշեցնում է, որ Բորիս Նեմցովը զեկույց էր պատրաստում, որտեղ նկարագրվում եւ ապացուցվում է Ռուսաստանի մասնակցությունը Ուկրաինայի արեւելքում ռազմական գործողություններին: Ժաննա Նեմցովան հայտարարել է, որ ինքը հոր հետ քննարկել է այդ փաստաթուղթը, բայց ինքը հասանելիություն չունի հոր համակարգչին, որտեղ պահվում են ֆայլերը: