Disney ընկերությունը Walt Disney Co. ընկերության բաժնետերերի ամենամյա ժողովում պաշտոնապես հայտարարել է «Սառը սիրտը» մուլտֆիլմի շարունակության նկարահանման պլանների մասին։ Նախագծի վրա կաշխատեն առաջին մասի ռեժիսորներ Ջենիֆեր Լին եւ Քրիս Բաքը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում, գրում է Popcornnews-ը։
Մուլտֆիլմի շարունակության նկարահանումը հասկանալի որոշում է, եթե հաշվի առնենք, որ անիմացիայի առաջին ժապավենը Օսկար էր շահել եւ երկրորդ կյանք նվիրել Walt Disney Animation Studios-ին։ 2013թ. նոյեմբերի 22-ին կայացած պրեմիերայից ի վեր մուլտֆիլմը վարձույթում հավաքել է 1.3 մլրդ դոլար։




























