Ֆրանսիայում սկսվել են ֆուտբոլի թեմայով նոր կատակերգության նկարահանումները, որոնց մոտ ժամանակներս կմասնակցի Ժերար Դեպարդիեն։
Ֆիլմը կոչվում է «Երազանքի թիմը» (Dream Team), որտեղ Դեպարդիեն հանդես կգա կատակերգու Մեդի Սադունի հետ։ Ֆիլմի ռեժիսոր Թոմա Սորյեն Ֆրանսիայում հայտնի է հիմնականում իր կատակերգություններով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Լրատվամիջոցներում հայտնված առաջին տեղեկությունների համաձայն, ֆիլմը պատմում է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի մասին, ով ավարտելով իր միջազգային կարիերան, վերադառնում է հայրենի փոքրիկ քաղաք եւ սկսում մարզել տեղի թիմը։ Դեռեւս հայտնի չէ, թե ում է մարմնավորում Դեպարդիեն այդ ֆիլմում։





























