IKEA-ն խափանել է Նիդեռլանդների բնակիչների պլանները՝ արգելելով նրանց պահմտոցի խաղալ իր խանութների ցանցում։ Ինչպես գրում է Bloomberg-ը, որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով։

«Նման ակցիաները դժվար է վերահսկել։ Մենք պետք է վստահ լինենք, որ մարդիկ ապահով են մեր խանութներում, իսկ դա շատ դժվար է անել, եթե չգիտես մարդիկ որտեղ են գտնվում»,- մեջբերում է IKEA-ի մամուլի ծառայության տարածած հայտարարությունը Lenta-ն։

IKEA-ի զանգվածային պահմտոցիներին  ցանկանում էր մասնակցել 63 հազար մարդ։ Հոլանդացիները ցանկանում էին հետեւել բելգիացիների օրինակին, որոնք անցյալ տարվա ամռանը IKEA-ում պահմտոցի էին խաղացել։