Եվրասիական տնտեսական միությունը, ինչպես հետխորհրդային շրջանում ստեղծված ցանկացած ինտեգրացիոն գործընթաց, չի կարող կայացած կառույց դառնալ։ Այս մասին մարտի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը։

Անդրադառնալով այն  հարցին, թե ինչու Հայաստանի նախագահին չեն հրավիրել Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի առաջնորդների հանդիպմանը, որտեղ քննարկվում էր ԵՏՄ շրջանակներում միասնական արժույթի ստեղծումը, Պողոսյանը պատասխանել է. «Լինելով ԵՏՄ-ին անդամակցելու դեմ քվեարկած պատգամավոր՝ ամեն անգամ, երբ Հայաստանին չհրավիրեն նմանատիպ հանդիպումների, ես դա ընդունելու եմ ներքին հրճվանքով»։

Պատգամավորը նաեւ նշել է, որ ԵՏՄ-ին անդամակցելը չէր բխում Հայաստանի երկարաժամկետ շահերից։