Հույների եւ ասորիների ցեղասպանության մասին բանաձեւը ՀՀ խորհրդարանը կքննարկի անմիջապես այն բանից հետո, երբ հաստատվի խորհրդարանի հերթական քառօրյայի օրակարգը։ Այս մասին մարտի 23-ին լրագրողներին հայտարարեց ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին։
Այս կապակցությամբ խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը (որը հունական ծագում ունի) նշեց, որ այսօր խորհրդարանն ընդունել է հույն եւ ասորի համայնքների ներկայացուցիչներին, որոնք ներկա են գտնվելու նիստին։ «Եկեք ողջունենք նրանց»,- հայտարարել է փոխխոսնակը, որից հետո խորհրդարանը ծափողջույններով է դիմավորել հյուրերին։





























