106 տարեկան հասակում վախճանվել է շվեյցարացի նկարիչ Հանս Էրնին։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Նկարչի դուստր Սիմոնա Ֆորնարա Էրնիի խոսքով՝ հայրը խաղաղությամբ հեռացել է կյանքից մարտի 21-ին։

Էրնին հարյուրավոր նկարների, քանդակների, վիմագրությունների եւ կերամիկական շինվածքների հեղինակ է։ 1940-1950-ական թթ. նա հանդես էր գալիս Շվեյցարիայի եւ ԽՍՀՄ-ի միջեւ հարաբերությունների ամրապնդման օգտին, ինչի պատճառով իշխանությունները բոյկոտ էին հայտարարել նրա ստեղծագործական գործունեությանը։