Կենդանիների իրավունքների պաշտպաններն ուշադրություն են հրավիրել Warner Bros. կինոստուդիայի տաղավարներից մեկի վրա, որտեղ այցելուները կարող են Հարրի Փոթերի մասին ֆիլմից իսկական դեկորացիաներ տեսնել: Այս մասին գրում է The Independent-ը:
«Ինչպես ես պատրաստել «Հարրի Փոթերը» ստուդիայում բողոքել են ատրակցիոնում նկարահանած այցելուները: Կադրերում երեւում է, որ ներկայացումներին մասնակցող բվերին պահում են փոքրիկ վանդակներում եւ ստիպում են, Peta կազմակերպության ներկայացուցիչների բնորոշմամբ, «ստորացուցիչ» հնարքներ կատարել:
«Վախեցած թռչուններին փոքրիկ վանդակներում պահելը դեմ է հարգանքի եւ բարության բոլոր դասերին, որոնք Ջոան Ռոուլինգը տալիս է իր գրքերում»,- հայտարարել է Peta-ի տնօրեն Միմի Բեքեչին:
Ըստ Gazeta-ի, Peta-ի անասնաբույժները նշում են, որ բնության մեջ բվերը երբեք գործ չեն ունենում մարդկանց ամբոխի, աղմուկի եւ լուսանկարչական սարքերի հետ:
Ի պատասխան, Warner Bros Studio Tour London-ի խոսնակը նշել է, որ բվերն ատրակցիոնում հանդես են գալիս կարճատեւ տեսարաններում, իսկ մնացած ժամանակ Birds and Animals-ի մասնագետները խնամում են նրանց, կարող են հանգստանալ եւ օգնություն ստանալ անասնաբույժների կողմից:





























