Airbus օդանավը կործանումից առաջ 10 րոպեում իջել է 10 կմ, հաղորդում է Europe 1-ը:
Նշվում է, որ նման նվազումը կտրուկ չի համարվում: Փրկարարների տվյալներով, աղետի վայր կարելի է հասնել միայն օդից, հաղորդում է Gazeta-ն:
Նշենք, որ Germanwings ավիաընկերությանը պատկանող օդանավը վթարի է ենթարկվել Ֆրանսիայի հարավում: Վերջին տվյալներով, օդանավում եղել է 154 մարդ:




























