Ուկրաինայի կառավարությունում ձերբակալվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար Սերգեյ Բոչկովսկին: Այս մասին հաղորդում է «112 Ուկրաինա»-ն:

Բացի այդ, նշվում է, որ նրա հետ միասին ձերբակալվել է նրա առաջին տեղակալ Վալիսի Ստոեցկին:

Հենց կառավարության դնիստերի դահլիճում նրանց ձեռնաշղթաներ են հագցրել եւ տարել:

Նշվում է, որ նրանց պետական գնումների հետ կապված մեքենայությունների մեղադրանք է առաջադրվել:

Բացի այդ, Ուկրաինայի կառավարությունը որոշել է հեռացնել նրանց իրենց պաշտոններից: