Գերմանական Lufthansa ավիափոխադրողը Ֆրանսիական Ալպերում կործանված Airbus А320 ինքնաթիռի ուղեւորների քաղաքացիության վերաբերյալ տվյալներ է ներկայացրե , գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հաղորդագրության մեջ ասված է, որ ավիավթարում զոհվել են Գերմանիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Կոլումբիայի, Մեքսիկայի, Դանիայի, Բելգիայի, Իսրայելի, Ավստրալիայի, Վենեսուելայի, Իրանի եւ ԱՄՆ քաղաքացիներ։

Համաձայն Germanwings-ի ղեկավարի հայտարարության՝  ավիավթարի հետեւանքով զոհվել է 72 գերմանացի, 35 իսպանացի եւ 2 ամերիկացի։

Իսպանիայի կառավարությունը իր  հերթին հայտնել է 49 քաղաքացու մահվան մասին։