Կարապետ Ռուբինյանը կշարունակի մնալ որպես Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող: Այս մասին նա հուլիսի 26-ին հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում՝ ընդգծելով, որ քաղբանտարկյալների հարցով իր համագործակցությունը ՀԱԿ-ի հետ կշարունակվի:
Հիշեցմանը, թե ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանը ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր, թե Կարապետ Ռուբինյանը ՀՀՇ-ից դուրս գալու դիմում դեռ չի գրել, նա արձագանքեց, որ իր կարծիքով, հրապարակային հայտարարությունը բավական է եւ դիմում գրելու կարիք չկա:
Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում ՀՀՇ համագումարի քվեարկության արդյունքների վերահաշվարկ կատարելու ՀՀՇ հաշվիչ հանձնաժողովի առաջարկին, նա պատասխանեց. «Եկեք չխորանանք այդ թեմայի մեջ: Անիմաստ է դա: Այս երկու հայտարարություններն ուղղված են նրան, որ եկեք առաջ անցնեք, եւ պատմություն չսարքենք, որից, իսկապես, օգտվում ու չարախնդում են իշխանությունները»:
Հիշեցնենք, որ այսօր երկու հայտարարություն է տարածվել, որոնցից մեկի հեղինակը ՀՀՇ վարչության նորընտիր նախագահ Արամ Մանուկյանը, ափսոսանք է հայտում, որ ՀՀՇ համագումարում որոշ կազմակերպչական բաթողումների արդյունքում վիրավորել են Կարապետ Ռուբինյանին, իսկ երկրորդ հայտարարության հեղինակը Կ. Ռուբինյանն է, ով նշել է, թե ցավում է, որ այդ բաղթողումների պատճառով հանիրավի մեղադրանքներ է հնչեցրել Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին եւ հայցում է վերջինիս ներողամտությունը:




























