Չիկագոյի Alinea ռեստորանը Elite Traveller կայքի վարկածով տարվա լավագույն հաստատությունն է ճանաչվել: Վարկանիշի երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում իսպանական Ժիրոնի El Celler de Can Roca Գալդակո քաղաքից ոչ հեռու գտնվող Լարաբետցու բնակավայրի ռեստորաններն են:
Հաղթող ճանաչված Alinea ռեստորանը ճանաչում է ձեռք բերել սնվելուն զուգահեռ արտասովոր լրացումների շնորհիվ, օրինակ՝ ուտելի սփռոցների եւ սննդի համար դարչինի փայտիկների:
Ըստ Lenta.ru-ի, 2015 թվականի լավագույն ռեստորանների վարկանիշի առաջին տասնյակը հետեւյալ տեսքն ունի.
1. Alinea (Չիկագո, ԱՄՆ)
2. El Celler de Can Roca (Ժիրոնա, Իսպանիա)
3. Azurmendi (Լարաբետցու, Իսպանիա)
4. Eleven Madison Park (Նյու Յորք, ԱՄՆ)
5. The Fat Duck (Բրեյ, Մեծ Բրիտանիա)
6. Robuchon au Dome (Մակաո, Չինաստան)
7. Per Se (Նյու Յորք, ԱՄՆ)
8. La Pergola (Հռոմ, Իտալիա)
9. Le Bernardin (Նյու Յորք, ԱՄՆ)
10. Osteria Francescana (Մոդենա, Իտալիա)




























