Թուրքիայում վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացրել՝ դատական վճռում նշելով, որ Թուրքիայում կրոնը փոխելը ամուսնալուծվելու պատճառ չէ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Յ.Թ. անունով տղամարդը դիմել է Ֆեթհիյեի ընտանեկան գործերով դատարան՝ պնդելով, որ կինը Եհովայի վկա է դարձել եւ նրա հետ շփումներում խնդիրներ են առաջացել՝ պանահջելով ամուսնալուծություն։   Տղամարդը նշել է, թե կինն իրենց համատեղ տունը եկեղեցի է դարձել, որտեղ ամեն օր տարբեր մարդիկ են գալիս, հավաք անում եւ խանգարում իր անդորրը։

Իր հերթին կինն էլ ամուսնու դեմ հակընդդեմ հայց է ներկայացրել՝ ամուսնալուծության պահանջի հետ մեկտեղ նաեւ պահանջել ալիմենտ եւ փոխհատուցում։ Դատարանը մերժում է ամուսնու հայցը՝ բավարարելով կնոջ հայցը՝ պարտավորեցնելով վճարել ալիմենտ եւ փոխհատուցում։

Ամուսինը բողոքարկում է դատարանի կայացրած վճիռը։ Սակայն վճռաբեկ 2-րդ դատարանը վճռում է, որ Եհովայի վկա լինելը արատ չէ եւ չի կարող ամուսնալուծության պատճառ լինել՝ հաստատելով ընտանեկան գործերով դատարանի կայացրած վճիռը։