Մանհեթենի Գերագույն դատարանը կնոջը թույլատրել է ապահարզանի փաստաթղթերն ամուսնուն ուղարկել Facebook սոցիալական ցանցի միջոցով:
Բուժքույր Էլլանորա Բայդուի փաստաբանը կարող է փաստաթղթերն ուղարկել անձնական հաղորդագրության միջոցով: Նշվում է, որ Բայդուի ամուսնու՝ Վիկտոր Սել Բլադ-Ձրակուի գտնվելու վայրը պարզել չի հաջողվում:
Ծնունդով Գանայից Բայդուն եւ Բլադ-Ձրակուն ամուսնական պայմանագիր են կնքել 2009 թվականին, սակայն երբեք միասին չեն ապրել: Պատճառն այն է, որ ամուսինը հրաժարվել է գանայական ավանդական արարողություն կազմակերպել, ինչպես կինն է պնդել: Բլադ-Ձրակուն կնոջ հետ կապ է պահպանել հեռախոսով եւ Facebook-ի միջոցով:




























