Փքված Ալբերտ (Pompous Albert) անունով կատուն Instagram-ի նոր աստղ է դարձել: Ըստ The Daily Mail-ի, մռայլ եւ մռութի արհամարհական արտահայտությամբ այս կենդանին կարող է մրցել համացանցում հայտնի Զայրացած կատվի հետ (Grumpy cat):

Յուտա նահանգի Սոլթ Լեյք սիթիում բնակվող կատվի տերերը պատմել են, որ կենդանուն այդպես են կոչել Ալբերտ Էյնշտեյնի պատվին: Պատճառը գիտնականի սանրվածքը հիշեցնող կենդանու մշտապես գզգզված մորթին է:

Ամերիկացիներն Ալբերտի համար Instargam-ում էջ են ստեղծել երեք ամիս առաջ: Սակայն նրան սկսել են ակտիվորեն հետեւել մարտ-ապրիլին: