Յուան ազգանունով չինացի սրտակերը (անունը չի հրապարակվում) մեղադրվում է 17 կանանցից խարդախության ճանապարհով 250 հազար յուան (շուրջ 41 հազար դոլար) ստանալու մեջ:
Խաբեությունը բացահայտվել է այն բանից հետո, երբ ավտովթարի հետեւանքով Յուանին հիվանդանոց են տեղափոխել: Նրան հիվանդանոցում տեսակցության է եկել 17 կին՝ պնդելով, որ տղամարդու կանայք եւ ընկերուհիներն են:
20-40 տարեկան սիրուհիները միմյանց պատմել են, թե ինչպես են ծանոթացել Յուանի հետ: Ըստ Lenta.ru-ի, նրանցից ոմանք տղամարդու հետ 10 տարի են հանդիպել:
Բացի այդ, Asia One-ի փոխանցմամբ, հայտնի է դարձել, որ Յուանը խաբեությամբ խոշոր մի ընկերությունում է հայտնվել, որտեղ ղեկավարել է արագընթաց մայրուղիների վերանորոգման ծրագրերը: Աշխատանքի անցնելիս նա ինժեների կեղծ դիպլոմ է ներկայացրել:





























