Թուրքիայի Դենիզլի նահանգի «Ըշըքլարի» ջրամբարից մեծ քանակությամբ ջուր բաց թողնելու հետեւանքով մի շարք ցորենի դաշտեր հայտնվել են ջրի տակ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ վերջին շրջանում հորդառատ անձրեւների արդյունքում «Ըշըքլարի» ջրամբարի մակարդակը խիստ բարձրացել էր եւ փլուզման վտանգ կար, որի համար մեծ քանակությամբ ջուր է բաց թողնվել Մեծ Մենդերես գետ, սակայն ջուրը դուրս է եկել գետի հունից եւ լցվել գետի շուրջ գտնվող ցորենի դաշտերը։
Ցորենի դաշտի տերերն արդեն համակերպվել են, որ այս տարի բերք չեն ստանա եւ որպես սրտի մխիթարանք սկսել են դաշտերում ձկներ որսալ հենց իրենց դաշտերումԼ
Հողագործ Հայրեթին Յավուզը նշել է, որ դաշտի մի մասում ջրի խորությունը հասնում է 1,5 մետրի։ «Հսկա ձկներ են հայտնվել մեր դաշտերում, որոնց որսալում համար կարթ ենք գցում եւ բռնում»,-ասել է Հայրեթինը։





























