Ֆրանսիացի դիսպետչերները երկօրյա գործադուլ են սկսել՝ բողոքելով կենսաթոշակային տարիքը բարձրացնելու եւ աշխատանքի պայմանների դեմ:
Ակցիան կազմակերպել է այդ ոլորտի խոշորագույն արհմիությունը, որը կարող է լրջորեն խախտել ապրիլի 8-9-ի թռիչքների գրաֆիկը: Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունն արդեն խնդրել է ավիաընկերություններին չեղյալ հայտարարել այդ օրերի միջազգային չվերթների կեսը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Միաժամանակ, Air France-ում ընդգծել են, որ գործադուլի հետեւանքով տուժում են միայն կարճ հեռավորության չվերթները, մինչդեռ միջմայրցամաքային թռիչքների ժամկետներում փոփոխություններ չեն լինում: Մինչեւ ապրիլի վերջ դիսպետչերների արհմիությունը նախատեսում է եւս 7 օր գործադուլ հայտարարել:





























