Ամերիկյան Հարավային Քարոլինա նահանգի Հյուսիսային Չարլսթոն քաղաքում սպիտակամորթ ոստիկանին մեղադրանք է առաջադրվել փախուստի փորձ անող սեւամորթին սպանելու համար:
Հյուսիսային Չարլսթոնի քաղաքապետը հայտնել է, որ ականատեսի կողմից նկարված տեսանյութը դիտելուց հետո որոշում է կայացվել կալանավորել ոստիկանության սպա Մայքլ Սլեյջերին:
Նշվում է, որ ոստիկանի ու սեւամորթ Ուոլթեր Սքոթի միջեւ վիճաբանությունը ծագել է այն բանից հետո, երբ ոստիկանը կանգնեցրել է Սքոթի ավտոմեքենան՝ հետեւի կոտրված լուսարձակի պատճառով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ արդարադատության նախարարությունն ու ՀԴԲ-ն համատեղ հետաքննություն են սկսել:





























