Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ձյուն է եկել, եւ հաստատվել ձմռան համար բնորոշ եղանակ։ Ջերմաստիճանի կտրուկ անկումը անսպասելի է եղել ճապոնացիների համար, որոնք վայելում էին գարնան գալուստը խորհրդանշող սակուրայի ծաղկելը։ Դեռ շաբաթվա սկզբին սնդիկի սյունը 22 աստիճան էր ցույց տալիս։ Այսօր այնտեղ գրանցվել է 2.8 աստիճան, եւ Նագանո պրեֆեկտուրայում ձյան շերտը կազմել է 6 սմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ մոտ օրերս Ճապոնիայի մայրաքաղաքում սպասվում է անձրեւային եւ ցուրտ եղանակ։



























