Ֆրանսիական Ալպերում կործանված Germanwings-ի ինքնաթիռի երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցը վթարից մեկ օր առաջ համացանցում լուծողականի մասին տեղեկություն է փնտրել։ Այս մասին գրում է Express.de-ը։
Պարբերականը կարծում է, որ Լուբիցը կարող էր լուծողական տալ օդանավի հրամանատարին եւ ստիպել նրան լքել օդաչուների խցիկը, փոխանցում է Gazeta-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուբիցը ինտերնետում երկբեւեռ մանիակալ դեպրեսիվ փսիխոզի մասին տեղեկություն էր որոնել։ Բացի այդ նա նաեւ ինքնասպանություն կատարելու միջոցների մասին տեղեկություններ էր փնտրել ինտերնետում։





























