Հայաստանի հավաքականում շատ լավ մթնոլորտ է և առողջ միկրոկլիմա: Ես երջանիկ եմ, որ հայտնվել եմ այսպիսի հավաքականում: Այդ մասին NEWS.am թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում ասաց Տաշքենդի «Լոկոմոտիվի» հարձակվող Ռուսլան Կորյանը, ում նորամուտը Հայաստանի ազգային հավաքականում տեղի ունեցավ մարտի 29-ին ՝ Եվրո-2016-ի ընտրական փուլի Ալբանիա – Հայաստան խաղին:

Ռուսլան, ե՞րբ առաջին անգամ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան հետաքրքրվեց քեզնով:
Առաջին անգամ անցյալ ձմռանն էր, երբ ես դեռ «Լուչ Էներգիայի» հետ միասին մասնակցում էի ձմեռային հավաքին Թուրքիայում:

Ալբանիայի հետ խաղից առաջ գիտեի՞ր, որ դուրս ես գալու խաղադաշտ:
Իհարկե չգիտեի: Ես միայն կարող էի հուսալ և պատրաստ էի ամեն րոպե դուրս գալ խաղադաշտ և օգնել թիմին:

Ինչպե՞ս կգնահատես քո նորամուտը: Կարող էիր գոլի հեղինակ դառնալ: Ի՞նչը խանգարեց:
Կարծում  եմ՝ նորամուտս կարող էր իդեալական լինել, եթե ես այդ գնդակը խփեի: Մի քիչ բախտս չբերեց: Սա ֆուտբոլ է:

Ի՞նչ տպավորություն թողեց քեզ վրա Բերնար Շալանդը: Հասցրե՞ց նա քեզ խորհուրդներ տալ:
Մենք նոր էինք ծանոթացել և այդքան էլ շատ չհասցրինք շփվել, միայն մարզման ժամանակ:

Ինչ ես կարծում, ո՞րն էր պարտության պատճառը:
Կարծում եմ՝ իմ գործը չէ պարտության պատճառներ փնտրելը:

Հայաստանի հավաքականը խաղում էր պաշտպանողական ֆուտբոլ: Այդպես խաղալու հրահանգ կա՞ր:
Պաշտպանողական ֆուտբոլ խաղալու հրահանգ չկար: Հիմնականում խոսվում էր, որ պետք է պաշտպանությունից արագ անցնել հարձակման և հակառակը:

Սիրու՞մ եք ֆուտբոլ , այդ դեպքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ MasterCard UEFA Champions League քարտը հենց Ձեզ համար է. Ֆուտբոլային թեմայով ձևավորված MasterCard UEFA Champions League  քարտի առկայությունը Ձեր դրամապանակում պարզապես անհրաժեշտություն է, քանի որ այն նախատեսված է իսկական ֆուտբոլասերների համար` հնարավորություն ընձեռելով ոչ միայն տնօրինել Ձեր ֆինանսական միջոցները, այլ նաև ստանալ պարգևատրումներ UEFA Champions League լոգոտիպը կրող տարատեսակ հուշանվերներ UEFA ի պաշտոնական էջից:
Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

Ի՞նչն ամենից շատ դուր եկավ Հայաստանի հավաքականում:
Կոլեկտիվում շատ լավ մթնոլորտ է և առողջ միկրոկլիմա: Ես երջանիկ եմ, որ հայտնվել եմ այսպիսի հավաքականում:

Ո՞ւմ հետ հասցրիր ընկերանալ:
Բոլորի հետ: Կրկնվեմ՝ հիանալի կոլեկտիվ է:

Վերա Մարտիրոսյան Vera&Football