Միլանում տղամարդը կրակ է բացել դատարանի դահլիճում, այս մասին հաղորդում է Reuters-ը:
Արդյունքում մեկ մարդ սպանվել է, եւս չորսը՝ վիրավորվել: Ոստիկանության տվյալներով, կրակող տղամարդը դատարանում հանդես էր գալիս սնանկության գործով:
Դատախազն, իր հերթին, հայտարարել է, որ կրակոցների հետեւանքով երկու մարդ է մահացել, մեկը՝ վիրավորվել, հաղորդում է Gazeta-ն:





























