Կայծակը հարվածել է Ռեյկյավիկ-Դենվեր (ԱՄՆ) չվերթն իրականացնող իսլանդական Icelandair ավիաընկերության Boeing 757 ինքնաթիռին, հայտնում է The Daily Mail-ը:

Կայծակը հարվածել է ինքնաթիռին Ռեյկյավիկի Կեֆլավիկ օդանավակայանից դուրս գալուց անմիջապես հետո։ Ընդ որում, միջադեպը տեղի է  ունեցել դեռ երեքշաբթի: Ինչպես նշում է պարբերականը, չնայած վնասվածքին, օդաչուները, ոչ մի անսարքություն չնկատելով,  որոշել են շարունակել թռիչքը եւ հաջողությամբ վայրէջք են կատարել նշանակման վայրում, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Միջադեպի արդյունքում ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։ Կայծակի հարվածի հետեւանքով առաջացած անցքը նկատել են միայն վայրէջք կատարելուց հետո։

Վնասված օդանավը ժամանակավորապես հանվել է շահագործումից եւ ուղարկվել վերանորոգման: