Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ապրիլի 10-ին ձերբակալել է Իտալիայի ամենահետախուզվող հանցագործներից մեկին՝ նեապոլիտանական մաֆիայի Էլիա կլանի անդամ Կարլո Լեոնեին։
Լեոնեն իտալացի իրավապահներից թաքնվում էր Իսպանիայի հարավում՝ Կոստա դել Սոլում։ Այստեղ նա միջնորդի դեր էր կատարում Պիրենեյան թերակղզում հաստատված թմրավաճառների եւ Իտալիայում հաշիշի ու կոկաինի խոշոր գնորդների միջեւ։
Նրա ձերբակալության գործողությունը կազմակերպվել էր Մալագայում։ Լեոնեին 16 մեղադրանք է առաջադրվել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իտալիայի իրավապահները նրան ընդգրկել էին ամենահետախուզվող մարդկանց ցուցակում։





























