Հարավային Կորեայի ափերին ուղեւորատար նավը բախվել է կետին, որի հետեւանքով մի քանի մարդ թեթեւ վնասվածքներ են ստացել։ Այս մասին ապրիլի 10-ին գրում է «Ռենհապ» գործակալությունը։

Պարբերականի տվյալներով՝ «Կոբի 3- նավը հարավկորեական Պուսան քաղաքից ուղեւորվում էր ճապոնական Ֆուկուոկա։ Ափից 25 կմ հեռավորության վրա էլ տեղի է ունեցել բախումը։ Տախտակամածի վրա եղել է 161 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ։ 12 մարդ թեթեւ վնասվածքներ են ստացել, գրում է «Ինտերֆաքս»-ը։ Վնասվել է նաեւ նավի շարժիչը։

Կետի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։