Իրաքի մայրաքաղաք Բաղդադում աշխարհազորայինների հավաքատեղի մոտ ուրբաթ տեղի ունեցած հզոր պայթյունի արդյունքում երկու մարդ զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է Sky News Arabia ալիքը:
Ստացված տեղեկությունների համաձայն, իրաքյան աշխարհազորայինների գրանցման եւ հավաքի վայրում ականապատված ավտոմեքենա է պայթեցվել : Ըստ նախնական տեղեկությունների՝ ահաբեկչության արդյունքում առնվազն 2 մարդ տեղում մահացել է:
Ծայրահեղական խմբավորումներից եւ ոչ մեկը պայթյունի պատասխանատվությունն իր վրա չի վերցրել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:





























