Մեծ Բրիտանիայում գողացած շտապ օգնության մեքենայի եւ երկհարկանի ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է շտապ օգնության վարորդը, եւս 6 մարդ տուժել է։ Այս մասին գրում է The Independent-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Հյուսիսային Յորքշիր կոմսությունում։ Գողացած շտապ օգնության մեքենան բախվել է ուղեւորատար ավտոբուսին, որի մեջ եղել է 16 մարդ, գրում է Gazeta-ն։
Ավտոբուսի վարորդը հոսպիտալացվել է։ Մյուս 5 տուժածները նույնպես հիվանդանոց են տեղափոխվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։





























