ԱՄՆ Միլուոքի քաղաքում հրազենով սպանել են 2 տարեկան երեխային վթարի ենթարկած տղամարդուն, գրում է Associated Press-ը։

Սպանվել է նաեւ 15-ամյա դեռահասը, որը ՃՏՊ-ի պահին եղել էր դեպքի վայրում։ Ոստիկանության տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 12-ին։

40-ամյա Արչի Բրաունը չէր նկատել ճանապարհին հայտնված 2 տարեկան երեխային եւ մահացու վրաերթի էր ենթարկել նրան։ Երբ Բրաունը դուրս էր եկել մեքենայից՝ երեխային օգնելու, անհայտ անձը կրակ էր արձակել նրա եւ պատահաբար այդտեղով անցնող դեռահասի ուղղությամբ, տեղեկացնում է Gazeta-ն։

Այս պահին սպանության գործով կասկածյալներ չկան, ասված է պաշտոնական հայտարարության մեջ։