Իրաքի մայրաքաղաք Բաղդադում այսօր որոտացած պայթյունների հետեւանքով զոհվել է 10 մարդ, վիրավորվել եւս 19-ը։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։

Երկու դեպքում էլ պայթել են ականապատ մեքենաներ։ Պայթյունները որոտացել են գրեթե միաժամանակ։  Դեռեւս ոչ մի ծայրահեղական խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։