Եգիպտոսում պայթյունի հետեւանքով մահացել է երկու, վիրավորվել 6 մարդ:
«Ալ Ահրամ» թերթի փոխանցմամբ, ինքնաշեն պայթուցիկը սարքը գործի է գցվել Քաֆր էշ-Շեյխ քաղաքում:
Ահաբեկչությունը կատարվել է տեղի մարզադաշտի մոտ գտնվող ավտոբուսի կանգառում: Հայտնի է, որ մահացողները ռազմական ակադեմիայի կուրսատներ են, որոնք եղել են այդ պահին անցնող միկրոավտոբուսի մեջ:
Քաֆր էշ-Շեյխ քաղաքը հայտնի է նրանով, որ այդտեղից է եղել մահապարտ ահաբեկիչ Մուհամեդ Աթան, որը 2001-ի սեպտեմբերի 11-ին հանցակիցների հետ գրավել էր օդանավն ու ուղղել այն Նյու Յուրքի Համաշխարհային առեւտրի կենտրոնի աշտարակների ուղղությամբ:





























