Նոր Նորքի 9-րդ զանգվածում կնոջը 5-րդ հարկի պատուհանից նետելու փորձ կատարած տղամարդու առողջական վիճակը նորմալ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:
Նրա առողջական վիճակն այժմ ավելի հանգիստ է, հոգեբույժները եկել են, զննել, այժմ տղամարդուն տեղափոխում են Նորքի հոգեբուժարան: Մեզ հայտնի դարավ նաեւ, որ տղամարդը հակում ունի ալկոհոլի նկատմամբ, թեեւ դեպքի օրը ալկոհոլ օգտագործած չի եղել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կնոջը 5-րդ հարկից նետելու ցանկության պատճառը խանդն է եղել նրա նկատմամբ: Տղամարդը նախկինում եւս ստացիոնար բուժում է ստացել հոգեբուժարանում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 14-ին Նոր Նորքի 9-րդ զանգվածի բազմաբնակարան շենքերից մեկում 49-ամյա տղամարդը ցանկացել է 5-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից կնոջը նետել, բայց չի կարողացել: Տղամարդուն տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, նրա մոտ ախտորոշվել է «գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում»: Կատարվում է քննություն:





























