Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կմասնակցի ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:

«Հանրապետության նախագահն ապրիլի 24-ին կմեկնի Երեւան, որպեսզի իր հարգանքը մատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,-այսօր՝ ապրիլի 15-ին բրիֆինգի ժամանակ ասել է Նադալը: Նրա խոսքով՝ տարբեր հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն նաեւ Ֆրանսիայում՝ մշակութային կազմակերպությունների ու տեղական իշխանությունների կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: