Կահիրեի «Ալ Մաադի» հիվանդանոցում հերքել են Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի մահվան մասին լուրերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մուբարաքը ողջ առողջ է: Անսպասելի առողջական խնդիրներից հետո նա հիմա արդեն լավ է զգում»,-հայտնել է աղբյուրը:
Ավելի վաղ Մուբարաքի մահվան մասին տեղեկություն էր տարածել իրանական Fars գործակալությունը:





























